Ադրբեջանի վերաբերյալ ԵՄ նախագահության հայտարարությունը
Եվրամիության նախագահությունն իր մտահոգությունն է հայտնում բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Հադջաձեի նկատմամբ նոյեմբերի 11-ին Բաքվի Սաբալյան շրջանի դատարանում մեղադրական վճիռ կայացնելու համար։ ԵՄ նախագահությունը ցավում է, որ Ադրբեջանում դատական քննություններն անկողմնակալ չէն, և կարծում է, որ դատական այս որոշումն ավելի է խարխլել խոսքի ազատությունն Ադրբեջանում։
ԵՄ նախագահությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը ստանձնել է մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովումը ԵԱՀԿ և ԵԽ անդամ դառնալիս, ինչպես նաև Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։
ԵՄ նախագահությունը մեկ անգամ ևս ընդգծում է, որ Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանին օգնություն ցուցաբերել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև առաջարկում է առավել խորը երկկողմանի հարաբերությունների հեռանկարներ արևելյան գործընկերության երկրների համար իրականացվող ծրագրի շրջանակներում։