Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի մասնակցի Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններին, և մտադիր չէ այնտեղ իր զորքերն ուղարկել, բայց պատրաստ է աջակցել սիրիական ընդդիմությանն օդային տարածքից։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
«Անհրաժեշտ է պաշտպանություն ապահովել տեղում գործող ցամաքային զորքերին, որոնք պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ»,–ասել է Դավութօղլուն տեղի ԶԼՄ–ի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ամերիկացիներին թույլատրել է օգտագործել Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող իր ռազմաբազան՝ ԻՊ–ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու նպատակով։
Դավութօղլու. «Մենք չենք մասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին»

7or.am