Քաղաքական

30.07.2015 07:19

«Չե՛ք անցկացնի»–ն այսօր կիրականացնի No ֆիլմի դիտում

«Չե՛ք անցկացնի»–ն այսօր կիրականացնի No ֆիլմի դիտում

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է դիտելու No ֆիլմը։ Այն ցուցադրվելու է ԷՕՆ–ում՝ ժամը 19:00–ին։

Ֆիլմը ներկայացնում է 1988թ. Չիլիի դեպքերը, երբ Չիլիի ռազմական բռնապետ Ավգուստո Պինոչետը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասին: Դրա արդյունքում նա պետք է երկարացներ իր իշխանությունը: Իրականում հակառակը տեղի ունեցավ, հանրությունը համախմբվեց, և «Ոչ»-ի միջոցով տապալեց Պինոչետի սահմանադրական պլանները:

Ռեժիսոր՝ Պաբլո Լարրիանա
Գլխավոր դերում՝ Գաել Գարսիա Բեռնալ

Մուտքն ազատ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։