ԻՆչպես հաղորդում է «Regnum» գործակալությունը՝ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ասել է, թե իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից ինքը նկատել է, որ Ռուսաստանն իրականում է անհանգստացած Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրադրության շուրջ։
-Իրադրությունը թեժանում է, և մեծ խաղացողներից ոչ ոք չի ցանկանում, որ պայթյուն լինի։ Այն հանդիպումները, որոնք անցկացվում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև և որոնց մասնկացում է նաև Ռուսաստանի ղեկավարությունը, ցույց են տալիս, որ արվում են որոշակի քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ, - նշել է ԵԱՀԿ գործող նախագահը։
-Այժմ այս հակամարտությունը, հավանաբար, շատ դժվար է լուծել։ Բայց ես չեմ ասում, որ որոշակի քայլեր չեն ձեռնարկվելու։ Գարնանը ես մտադիր են այցելել Հայաստան և Ադրբեջան, - հաղորդել է Աժուբալիսը։
ԵԱՀԿ նախագահը գարնանը մտադիր է այցելել Հայաստան