–Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության որևէ տարբերակ քննարկելը նույնն է, ինչ Նաիրի Հունանյանի հետ քննարկեն Քրեական օրենսգիրքը։ Այն մտագոհությունները, որոնց մասին ժամանակին ասում էինք (սահմանադրական «բարեփոխումները» իշխանության վերարտադրության նպատակ են հետապնդում), այսօր արդեն ակնհայտ են։ Անիմաստ է մտնել քննարկման մեջ մի իշխանության հետ, որը բազմիցս խախտել է Սահմանադրությունը։ Օրինակ՝ հենց փետրվարի 12–ի հակասահմանադրական ելույթը։ Իշխանություններին ձեռնտու է, որ տարբեր ձևաչափերով հավաքվեն, քննարկեն, թեկուզ՝ դեմ արտահայտվեն, անգամ ասեն՝ 10 կետից 9–ը վատն է։ Իրենց պետք է, որ ուղղակի ֆոն ստեղծվի, ինչպես խորհրդային ժամանակներում էին կոլտնտեսականները, կթվորուհիները, վարորդները, մեխանիկները խոսում, բայց որոշումը մեկ կենտրոնում էր կայացվում։
Բոլորն, ովքեր կմտնեն այս խաղի մեջ, ՀՀ անվտանգությանն են վնասելու։ Մարդիկ հասկանում են, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական տեռորը եթե հաջողվի, արդեն որևէ հույս չի մնա երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։
–Ասում եք՝ վերարտադրության համար է այս Սահմանադրությունը, բայց իշխանական քարոզչամիջոցները և տարբեր տիպի գործիչներ ընդգծում են, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ ո՛չ վարչապետ եմ ուզում լինել, ո՛չ նախագահ, ոչ էլ ԱԺ նախագահ։ Այս դեպքում նա ինչպե՞ս պետք է վերարտադրվի։
–Նա կարող է մնալ ՀՀԿ ղեկավար։ ՀՀԿ–ում հարցերը մեկ մարդ է որոշում, և սահմանադրական այս «բարեփոխումներից» հետո այդ մարդը կարող է ոչ մի պաշտոն էլ չունենալ, ինչպես բռնապետական երկրներում է։ Մենք տեսել ենք, որ ՀՀԿ–ականները պատրաստ են ցանկացած մարդու վրա հարձակվել, եթե «ֆաս» հրամանը տրված է։ Առավել ևս, երբ որոշումները կայացվում են փակ համակարգում. բոլորը կանեն այնպես, ինչպես «բոսը» կասի։ Դառնում է մաֆիա։
Նաև՝ կոլեկտիվ անպատասխանատվություն է լինելու. կարող են անընդհատ, օրինակ, վարչապետեր փոխվել, դառնալ քավության նոխազ, ինչպես խորհրդային ժամանակներում էր. միշտ կարող էին փոխվել Մինիստրների խորհրդի նախագահաները, բայց կոլեկտիվ անպատասխանատվությունը մնում էր։
Ի դեպ, ԽՍՀՄ–ի ժամանակ ինչ–որ գաղափար կար, իսկ Սերժ Սարգսյանի համար գաղափարը միայն փող աշխատելն է։ Ասեմ նաև, որ այս նոր Սահմանադրությամբ իրենք ծախելու բան են ունենալու «ընդդիմադիրներին»։ Խոսքը մանդատի մասին է, մանդատներ կծախեն։
–Ի՞նչ պետք է անեն այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են նման Սահմանադրության ընդունմանը, և հանրությունը՝ կանխելու Հայաստանի համար բացասական զարգացումները։
–Պետք է համախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ «ո՛չ» ասել սահմանադրական «բարեփոխումներին»։ Նաև պետք է, որ բանը չհասնի հանրաքվեին. հարկավոր է համաժողովրդական ընդվզմամբ ստիպել իշխանությանը հետ կանգնել Սահմանադրությունը փոխելու մտքից։ Փետրվարյան դեպքերից հետո, կարելի է ասել, ընդդիմության օրակարգը չկար, իսկ հիմա Սերժ Սարգսյանն ի՛նքը ձևակերպեց օրակարգ՝ «ո՛չ» Սերժ Սարգսյանի ներկայացրած Սահմանադրությանը, ինչը նշանակում է «ո՛չ» իշխանությանը։
Շատ կարևոր է, որ համաժողովրդական շարժման հիմնական կորիզը և տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ ստեղծեն նախաձեռնող խումբ, ձևակերպեն խնդիրը և լուրջ շարժում սկսեն։ Դա նաև իշխանափոխությա՛ն համար հիմք պետք է հանդիսանա։ Եթե հիշում եք, երբ կար համաժողովրդական շարժումը, Սերժ Սարգսյանը սահմանադրական «բարեփոխումները» հետաձգեց։ Պատճառն այն էր, որ կար դիմադրող ուժ։ Փետրվարի 12–ից հետո արդեն իրենց ձեռքերն ազատվեցին։ Հիմա նորից պետք է ստեղծվի այդ դիմադրող ուժը։
–Իհարկե, «ոչ»–ի, որովհետև բոյկոտի դեպքում իշխանությունը ցանկացած թիվ կխփի։ Կարևոր է, որ մասնակցությունը շատ լինի, որպեսզի «ոչ»–երը շատ լինեն։ Կրկնում եմ՝ բոյկոտի դեպքում իրենց համար նկարչությունն ավելի հեշտ է լինելու. վերհսկողություն չի լինելու։ Պետք է քաղաքական մոբիլիզացիա լինի այն քաղաքական ուժերի և հասարակական գործիչների կողմից, ովքեր առկա վտանգը տեսնում են, և պատրաստ են ճակատամարտը տալ։ Սա պետք է լինի վերջին ճակատամարտը, որովհետև եթե իշխանությանը հաջողվեց սահմանադրական հանրաքվեն, ապա Հայաստանը սարսափելի վիճակում կլինի, ինչպես օտար նվաճողների տարբերակում, երբ ժողովուրդն ընտրելու իրավունքից զրկվում է։ Խունտան է որոշելու, իսկ մենք տեսել ենք, թե հանրապետական խունտան ինչ որոշումներ է ընդունում։
Արամ Հարությունյան. «Նոր Սահմանադրությանը «ոչ» ասելը նաև իշխանափոխությա՛ն համար հիմք պետք է հանդիսանա»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, ավելի ճիշտ՝ նո՛ր Սահմանադրությունը։

–Իսկ եթե հարցը, այդուհանդերձ, հասնի հանրաքվեին, Դուք «ոչ»–ի՞, թե՞ բոյկոտի կողմնակից եք։
–Իհարկե, «ոչ»–ի, որովհետև բոյկոտի դեպքում իշխանությունը ցանկացած թիվ կխփի։ Կարևոր է, որ մասնակցությունը շատ լինի, որպեսզի «ոչ»–երը շատ լինեն։ Կրկնում եմ՝ բոյկոտի դեպքում իրենց համար նկարչությունն ավելի հեշտ է լինելու. վերհսկողություն չի լինելու։ Պետք է քաղաքական մոբիլիզացիա լինի այն քաղաքական ուժերի և հասարակական գործիչների կողմից, ովքեր առկա վտանգը տեսնում են, և պատրաստ են ճակատամարտը տալ։ Սա պետք է լինի վերջին ճակատամարտը, որովհետև եթե իշխանությանը հաջողվեց սահմանադրական հանրաքվեն, ապա Հայաստանը սարսափելի վիճակում կլինի, ինչպես օտար նվաճողների տարբերակում, երբ ժողովուրդն ընտրելու իրավունքից զրկվում է։ Խունտան է որոշելու, իսկ մենք տեսել ենք, թե հանրապետական խունտան ինչ որոշումներ է ընդունում։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը