Լրահոս

22.09.2010 16:25


Անցած շաբաթվա ամփոփագիրը՝ ըստ ՀՀ ոստիկանության

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' սեպտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված գողության 42 դեպքից բացահայտվել է 18-ը, մարմնական վնասվածք հասցնելու 59 դեպքից' 53-ը, կողոպուտի 7 դեպքից' 5-ը, խարդախության 19 դեպքից' 17-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության' 10-ը, կողոպուտի, խուլիգանության ու խարդախության 1-ական դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 93-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը