Բենիամին Մաթևոսյան. «Պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ այն իշխանությանը, որը չի կարողանում արդյունավետ ղեկավարել»
Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին «NEWSLine»-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք գործող Սահմանադրությունը: Արդյոք այն «բարեփոխելու» անհրաժեշտություն կա՞:
-Գործող Սահմանադրությունը միանշանակ դեռ չի սպառել ինքն իրեն, հետևաբար այն «բարեփոխելու» անհրաժեշտություն չկա: Ընդամենը 2 տարի առաջ իշխանություններն իրենք էլ էին դեմ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն, ասել է թե՝ Սահմանադրության փոփոխություններին: Պատճառն այն էր, որ 2 տարի առաջ գործող Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն տալիս էր: Այսօր արդեն այդ հնարավորությունը չկա: Կարծում եմ՝ պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ այն իշխանությանը, որը չի կարողանում գործող Սահմանադրության պարագայում արդյունավետ երկիրը ղեկավարել:
-Պաշտոնատար անձինք ամեն առիթով նշում են, որ Սերժ Սարգսյանն «աչք չունի» որևէ պաշտոնի վրա: Այս դեպքում ո՞րն է սահմանադրական փոփոխությունների նպատակը:
-Սերժ Սարգսյանը միշտ էլ կարող է փոխել իր կարծիքը. հայտնի է, որ նա խնդիր չի տեսնում սեփական կարծիքը մի քանի անգամ փոխելու մեջ։ Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի սահմանադրական փոփոխություններն անցկացնել, ոչ մի երաշխիք չկա, որ մի օր պաշտոնյաներից մեկը չի հայտարարի, որ այդ հանրաքվեն ցույց տվեց «Սերժ Սարգսյանի հանդեպ ժողովրդի մեծ վստահությունը», և ուրեմն, «Սերժ Սարգսյանը պարտավոր է ենթարկվել ժողովրդի կամքին և դառնալ վարչապետ կամ ԱԺ նախագահ»։ Բացի դրանից, Սարգսյանն այնպիսի սահմանադրական փոփոխություններ է առաջարկել, ըստ որոնց՝ ինքը ՀՀԿ նախագահի կարգավիճակում կկարողանա ստվերային կառավարում իրականացնել։
-Դուք կողմնակից եք նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման ձևին, եթե բացառենք Սերժ Սարգսյանի գործոնը:
–Բացառել Սերժ Սարգսյանի գործոնն այս պահին հնարավոր չէ. պետք է խոսել ըստ էության: Սահմանադրական «բարեփոխումների» նախագծի վերաբերյալ չի կարելի բովանդակային քննարկումների մեջ մտնել։ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է ոչ թե այն պատճառով, որ նա խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է, այլ որովհետև նա ուզում է սեփական վերարտադրության իրավական հիմքերը ստեղծել:

Մանրամասները՝ «NEWSLine»-ում: