Աշխարհում ամենաերկար ուղևորատար հետադարձելի ճոպանուղին հանրային գործարկումից'հոկտեմբերի 23-ից մինչև օրս սպասարկել է ավելի քան 7000 այցելուի, որից 1500-ը հարակից գյուղերի բնակիչներ են: Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծանում է հանգստյան օրերին:
Ինչպես և պահանջվում է նման բարդ տեխնոլոգիական լուծումներով ճոպանուղիների շահագործման ժամանակ, հանրային գործարկումից երկու շաբաթ անց նոյեմբեր ամսվա սկզբում «ՏաԹևերը» ամառայինից ձմեռային ռեժիմի անցավ: Դրանից հետո ճոպանուղին, որ արդեն դարձել է դեպի Տաթև և հարակից գյուղեր զբոսաշրջիկների այցերի ավելացման հիմնական պատճառ, գործում է անխափան:
«Իրականացվեցին մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների համապատասխանեցում փոփոխվող ձմեռային եղանակային պայմաններին: Դրանից հետո աշխարհում ամենաերկար ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին յուրաքանչյուր օր սպասարկում է մի քանի հարյուր ուղևորների ոչ միայն Սյունիքի և ՀՀ այլ մարզերից այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից»,- մասել է ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը:
«ՏաԹևեր». 7000 այցելու' 40 օրում