Լրահոս

04.02.2011 13:34


Ալիկ Արզումանյանը Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հակասություն չունի՞

Ալիկ Արզումանյանը Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հակասություն չունի՞

Անդրադառնալով իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասությունների մասին շրջանառվող լուրերին՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասել է.

-Ես որևէ մեկի հետ հակասություն չունեմ։ Թերթերը եթե այդքան բան ունեին, գոնե բամբասանք չդնեին անունը։ Ես տարբեր տեսակի փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում։ Եթե ես ունենամ հակասություն որևէ մեկի հետ, իմ 50-ամյա կյանքի փորձը ձեզ վկա. ես դա հրապարակային եմ ասում՝ անկախ հետևանքներից։

Ինչ վերաբերում է իր քաղաքական պասիվության մասին լրագրողի հարցին, նա խնդրել է պարզաբանել, թե ո՞րն է քաղաքական պասիվությունը և ո՞ր ակտիվիստի հետ են համեմատում։ Լրագրողի՝ «Օրինակ՝ Արամ Մանուկյանի, ով մշտապես մասնակցում է պիկետներին և այլն» արձագանքին ի պատասխան՝ Ա. Արզումանյանն ասել է.

-Ես բանտից դուրս գալուց հետո երբևէ օր չի եղել, որ բացակայեմ դատախազության դիմացի պիկետներից, որոնցում հնարավոր է և բացակայած լինի և՛ Արամը, և՛ շատ ուրիշ մարդիկ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը