Քաղաքական

23.07.2015 20:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ մանրամասնելով Երևան և Բաքու իրենց կատարած այցը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հայտարարության մեջ ասվում է, որ կայացած հանդիպումների ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առկա առաջարկները, տևական կարգավորում ապահովելու համար դրանք համաձայնեցնելու հարցը։

Համանախագահները ողջունում են այս տարեվերջին միմյանց հանդիպելու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պատրաստակամությունը: Նաև ողջունում են հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական կայունության շրջանը, բայց և մտահոգություն են հայտնում լարվածության աճի վերջին դեպքերի կապակցությամբ: Համանախագահները Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ են արել զերծ մնալ զոհեր ունենալու ելքով բռնության աճից և զինադադարին հավատարիմ մնալու համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հայտարարությունում նշվում է, որ Սարգսյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը` տվյալներ փոխանակել անհայտ կորածների վերաբերյալ` Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հովանու ներքո:

Հանդիպումների արդյունքները ներկայացվել են Վիեննայում Մինսկի խմբին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։