Փոխադարձ մեղադրանքներ երտասարդական կազմակերպությունների միջև
ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ է կատարված «ՀԱՄ-ից վտարված որոշ երիտասարդների գործունեությանը».
«Էդգար Հելհելյանը հեռացվել է ՀԱՄ-ից՝ անընդհատ այս կամ այն կազմակերպություններում տեղ որոնելու և հատկապես ազգային անվտանգության մարմինների հետ սերտորեն համագործակցելու համար, ինչը շարունակում է նաև այսօր: Անդրանիկ Թանգամյանը հեռացվել է Է. Հելհելյանի ազդեցության տակ ընկնելու (ինչը բնավորության գիծ էր դարձել) և անիմաստ ու անպատասխանատու հայտարարություններ անելու համար: Վանաձորցի երիտասարդ, ոմն Մանվել Կոստանդյանը ոչ եղել է ՀԱՄ անդամ, ոչ էլ, առավել ևս, հեռացվել, և նրա՝ այս խմբին միանալն ու ինքնագոհ հայտարարություններ անելը բացարձակապես «Ոգու պահապաններին» չի հետաքրքրում»,-ասված է հայտարարության մեջ։
Արձագանքելով վերոհիշյալ հայտարարությանը՝ «7օր»-ի հետ զրույցում Ազգային նոր պահպանողական շարժման մամուլի ծառայությունից հայտնել են, թե «ՀԱՄ հայտարարությունը ամբողջովին լցված է կեղծիքով ու «աբիժնիկային» դրսևորումներով»:
-Նախ՝ Էդգար Հելհելյանը և մյուսները ՀԱՄ-ից հեռացել են ավելի քան 5 ամիս առաջ և ժամանակին, կրկին տեղի տալով ՀԱՄ հոխորտանքներին, մեկնաբանել են իրենց հեռանալու պատճառները: Երկրորդ՝ «Ոգու պահապաններ» ուսանողական միությունը ստեղծել են հենց նույն անձինք, որոնց հետ էլ երիտասարդական միության ամբողջ ակտիվը հեռացել է և այժմ գտնվում է Ազգային նոր պահպանողական շարժման կազմում:
ՀԱՄ «Ոգու պահապանների» հայտարարության մեջ նաև ասված է. «Իսկ թե այդ ոմանք ինչ են ստացել ՀԱՄ-ից՝ գաղափարական, հոգևոր և հատկապես նյութական առումներով, և ինչպես են խուսափել այս կամ այն ՀՀ և ԼՂՀ ուժային մարմինների «ձեռքերից» և շողոքորթել ՀԱՄ առաջնորդին, կանդրադառնանք ըստ անհրաժեշտության»: Հայտարարության այս հատվածին էլ անդրադառնալով՝ Ազգային նոր պահպանողական շարժման մամուլի ծառայությունից հաղորդել են. «Ինչ վերաբերում է նյութականին, ապա ակամայից հիշեցինք հայտնի ասացվածքը՝ «Քաչալը ճար ունենար, իրա գլխին կքսեր»: Իսկ ուժային մարմիններից խուսափելու առումով ինքներս հայտարարենք՝ պարոն Հելհելյանը զինվորական ծառայության ընթացքում ունեցել է խնդիրներ վերադաս հրամանատարության որոշ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Ա. Ավետիսյանը փորձել է ինչ-որ կերպ օգնել»:

Սյուզի Մելքոնյան