ՀՀԿ ղեկավարն ամենաբարձրն է գոռում՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»
Տարբեր «սորտի» ու «ռանգի» ՀՀԿ–ականներին մարտական առաջադրանք է տրված՝ հանդես գալ ասուլիսով կամ հարցազրույցով, և պնդել, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնելու։
Ասածների իմաստը հետևյալն է. «Մենք գիտենք, որ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանին չի ընդունում (մեղմ ասած), և հավաստիացնում ենք, որ եթե կողմ քվեարկեք սահմանադրական փոփոխություններին, ապա երդվում ենք մեր պապաների ու մամաների արևով, որ Սերժը հեռանալու է, և անգամ տեղի է ունենալու սահուն իշխանափոխություն»։
Քիչ է մնում՝ հայտարարեն, որ եթե ուզում ես Սերժ Սարգսյանին հեռացնել, ապա քվեարկիր ... նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունների օգտին։
Սրանց ասածներից ստացվում է, որ Սերժը որոշել է հեռանալ պետական կառավարման համակարգից, բայց նրան չեն թողնում, ու որպեսզի իր այդ ծրագիրը ստացվի, նա մեջտեղ է բերել սահմանադրական փոփոխությունները։
Թե քանի ոչխար կհավատա այս քարոզին, այլ խոսակցության թեմա է։ Այս հարցում անկարող է անգամ տխրահռչակ Ադիբեկյանը։
Ուշագրավը տվյալ դեպքում այն է, որ իշխանություններն ուղղակի և անուղղակի ձևերով խոստովանում են, որ Սերժ Սարգսյանը զրոյական ռեյտինգ ունի, ու եթե հանկարծ մարդիկ իմանան, որ Սահմանադրությունը փոխում են, որպեսզի ՀՀԿ ղեկավարը պետական կառավարման ղեկից ցմահ անպակաս լինի, ապա տոտալ ձևով դեմ դուրս կգան այդ ծրագրին։ Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են այս ամենը, ու դրա համար էլ որդեգրել են «գողն ամենաբարձրն է գոռում՝ «բռնե՛ք գողին»» բանաձևը։
Նմանատիպ քարոզը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ ադեկվատությունը չի կորցրել։ Նա շատ լավ գիտի, որ չունի հանրային լեգիտիմություն, և այդ իսկ պատճառով էլ որդեգրել է «Սերժը հեռանում» է դեմագոգիկ ու նաև ինքնանվաստացուցիչ PR–հայեցակարգը։
Դատելով ամենից՝ չի բացառվում, որ հանուն «սահմանադրական» հեղաշրջման ծրագրի կյանքի կոչման՝ Սերժ Սարգսյանը «Սերժի՛կ, հեռացի՛ր» ցուցանակը ձեռքին կանգնի Բաղրամյան 26–ի դիմաց։
Նեոբոլշևիկների պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Եթե իշխանությունները պնդում են, որ Սերժ Սարգսյանը որևէ պետական բարձր պաշտոն չի ուզում զբաղեցնել, ապա ի՞նչն է խանգարում նույն Սերժ Սարգսյանին հենց հիմա հրաժարական տալ՝ ցույց տալու համար իր խոսքերի անկեղծությունը։
Չէ՞ որ նրա «սռոկին» բան չի մնացել, ու հանուն մարդակենտրոն հռչակված Սահմանադրության, նաև՝ հանուն սկզբունքայնության՝ կարելի է պաշտոնից հրաժարվել՝ ապացուցելու համար, որ կյանքիդ նպատակը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված տեսնելն ու դաշնակցականների սիրած խորհրդարանական կառավարման մոդելին անցնելն է, իսկ մնացածը Սաշիկի չարաճճիություններն են։
Հ.Գ.–2: ՀՀԿ–ականները գիտեն, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է, որպեսզի մնա, այլ ոչ թե հեռանա, բայց ստում են ու «մուտիլովկաներ» են անում։ «Մուտիլովկայի» էությունն էլ այն է, թե, իբր, սահմանադրական փոփոխություններն իրենց համար կենաց–մահու հարց չեն։ Մինչդեռ, դա կենաց–մահու հարց է անձամբ Սերժ Սարգսյանի համար։
Փաստորեն, Սերժն ամբողջ պետական համակարգին հրահանգել է հանրությանը մոլորեցնելու համար «մուտիլովկաներ» անել։ «Մուտիլովկաների» տարածումն, ըստ այդմ, ընկած է իշխանությունների վարած քաղաքականության հիմքում։