Լրահոս

14.11.2009 09:52


Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Նոյեմբերի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա փուլը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, Հայաստանում ժողովրդավարության վիճակն ու քաղբանտարկյալների խնդրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցեցին Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը