Լրահոս

13.11.2009 17:43


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին

Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարԷդվարդ Նալբանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին' Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ։ 
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը:

Կոնսուելո Վիդալն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար՝ շեշտելով, որ Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոնսուելո Վիդալին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Այս խորագրի վերջին նյութերը