Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչների կողմից գազահաշվիչների տվյալները կեղծելու՝ գազահաշվիչի թվերը հետ տալու դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչ Ե. Ենոքյանը, համաձայնության գալով Երևանի Ալեք Մանուկյան 17 շենքի 21 բնակարանի բնակչի հետ, հիշյալ բնակարանին ամրակցված գազահաշվիչի խցան-կնիքը վնասելով՝ հետ է տվել հաշվիչը և կեղծել իրական տվյալները: Այսկերպ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 334 058 դրամի նյութական վնաս:
Իսկ նույն ընկերության տեսուչ Ռ. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով Իսահակյան 1 հասցեում գործող «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության տնօրենի հետ, գազահաշվիչի իրական թվերը հետ է տվել՝ վնասելով գազահաշվիչի խցան-կնիքը:
Արդյունքում' «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 975 379 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 214-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազություն