Լրահոս

13.11.2009 16:34


Կկայանա Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Նոյեմբերի 14-15-ը Երևանում' ՀՀ Կառավարության տանը, կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Նիստի օրակարգում են քննարկումներ Հայաստանի և համաշխարհային տնտեսության առկա զարգացումների, ինչպես նաև մրցունակության հիմնադրամի ծրագրային ուղղությունների շուրջ:

Քննարկման կդրվեն Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները և Սևանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձևերի' որպես նոր զբոսաշրջային ապրանքի զարգացումը: Նիստին թեմատիկ ներկայացումներով հանդես կգան Իռլանդիայի ազգային համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիտչին և Մարկ Բոյլը, ինչպես նաև Մյունխենից սպոտրի և զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոտվալդը և Ֆրանկ Դանիել Էրսամը: Օրակարգի թեմաներից է նաև համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը և համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը:

Այս խորագրի վերջին նյութերը