Լրահոս

04.02.2011 13:30


Հրդեհներ

Փետրվարի 3-ին, ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 31 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել' 13.54-ին:

Այրվել է Ա.Ավագյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան գույքը' 20 քմ. մակերեսով: Տանը հայտնաբերվել է տանտիրոջ, 1930 թ. ծնված Արմանուշ Ավագյանի այրված դին:

Նույն օրը, ժամը 23.32-ին ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի 29-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել' 00.35-ին:

Հ.Առաքելյանին պատկանող բնակարանում այրվել է միջանցքի և հյուրասենյակի 20 քմ. մակերեսով  հատվածը:

Նույն օրը, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարամեջ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել' 03.15-ին:

Ամբողջությամբ այրվել են Հ. Նազարյանին պատկանող վագոն-տնակը 27 քմ. մակերեսով և կից կառուցված 85 քմ. մակերեսով շինության առաստաղի 3 քմ. մակերեսով հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը