Լրահոս

13.11.2009 16:02


Տիգրան Խզմալյան. «Հայրենիքը վտանգված է»

-Հայրենիքը վտանգված է։ Օրեցօր կուտակվող այս վտանգներն ու սպառնալիքը կարող են վերանալ միայն սոցիալական խորագույն համապարփակ փոփոխությունների շնորհիվ, որոնք պահանջում են ոչ միայն ազգային ուժերի  հավաքագրում, այլ դրան  նախորդող սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծություն,-«Սարդարապատ» շարժման անդրանիկ կլոր սեղանի ժամանակ ասել է շարժման ակտիվիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ «Սարդարապատ» շարժումը պարբերական հանդիպումերի շարք է նախատեսում, որոնց ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական ռազմավարական և  հասարակական կարևորություն ունեցող այլ հարցեր։ Նա նշել է, որ այս ընթացքում շարժման ակտիվիստները հանդիպումներ են ունեցել բանվորների հետ, և այդ մարդիկ շատ ահաբեկված են եղել։

-Օրինակ՝ նախկին «Կանազ», այսօր՝ «Ռուսալ Արմենալ» գործարանի բանվորական ընդվզումը։ Մենք մի նամակ ենք ստացել, որտեղ մարդիկ պատմում են, թե բարձր որակավորում ունեցող բանվորները սկզբից որպես շինարար և մոնտաժող էին պահում, հետո ստեղծվել են հատուկ ճնշող ուժեր, ներսի պահակային ծառայությունը՝ ներքին ոստիկանությունը, որի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում արտադրության ծավալը 0-ից հասել է 800 տոննայի, մեկ-երկու տարվա մեջ՝ 1600-ի, իսկ վերջերս անցավ 2000-ից։ Ռուսական տերերը վճարում են ամսական 400 դոլարին համարժեք դրամ, իսկ Ռուսաստանում նույն աշխատանքի դիմաց ստանում են 1200-1600 դոլար. նրանք նշել էին, որ ապրում են աֆրիկական նեգրերից ավելի վատ վիճակում։ Բուժսպասարկում ընդանրապես չկա,-ասել է Տիգրան Խզմալյանը։

Նա նաև հավելել է, որ ամեն կերպ պետք է աշխատել, որպեսզի պաշտպանվի աշխատելու սեփական իրավունքը, մարդու իրավունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը