Սահմանադրական փոփոխությո՞ւն, թե՞ իշխանության յուրացում
Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածն արգելում է Սերժ Սարգսյանին որքան ուզել՝ այնքան «խփել», ու գնալ երրորդ ժամկետին։
Որքան էլ ՀՀԿ–ական քարոզիչներն ու Նիկոլ Փաշինյանը պնդեն, թե Սարգսյանը կարող է վերարտադրվել նաև այս Սահմանադրությամբ, հետևաբար սխալ է ասելը, թե սահմանադրական փոփոխություններով են փորձում վերարտադրվել, միևնույն է՝ դա այդպես չէ։
Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ չի կարող քաղաքական ժառանգորդ ունենալ։ Բացի այդ, նրա մտածողությունն ու աշխարհայացքն այնպիսին են, որ նա չի էլ ուզում հանձնել իշխանությունը, քանզի դա անսպառ հարստության աղբյուր է դիտարկում։
Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ Սարգսյանը փորձում է դուրս գալ «կաղ բադիկի» կարգավիճակից, որպեսզի նախ կարողանա կանխել իշխանական բուրգի փլուզումը ու նաև կարողանա ցմահ իշխելու հնարավորություններ ստեղծել։
Սահմանադրական փոփոխությունները, հետևաբար, ոչ թե իշխանական համակարգի կամ ՀՀԿ–ի վերարտադրությանն են միտված, այլ անձամբ Սերժ Սարգսյանի։ Իսկ դրանք շատ տարբեր բաներ են։
«Սահմանադրական» հեղաշրջման տեքստին ծանոթանալուց հետո կարող ենք ասել, որ «Վերջի բոլշևիկը» ելել է 50–րդ հոդվածի դեմ՝ հընթացս «ընկնելով» Սահմանադրության 2–րդ հոդվածի 3–րդ մասի տակ, ըստ որի՝ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Երկփուլանի մեխանիզմով «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորելու նորամուծությունը, հայաստանյան իրողությունները, Սարգսյանի մտածողությունը հաշվի առնելով, նշանակում են անհատի կողմից իշխանության յուրացման փորձ։ Իսկ դա ծանր հանցագործություն է։
Սարգսյանին թվում է, թե իր ծրագրերը կարողանալու է թաքցնել սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամների դեմագոգիկ ձևակերպումների տակ, սակայն նա սխալվում է։
Ամեն ինչ շատ պարզ երևում է, և արևելյան «շուստրիությունը» պարզապես քմծիծաղ է առաջացնում։
Սահմանադրական գործընթացը նախաձեռնվել է իշխանության յուրացումն ապահովելու համար։ Հետևաբար, ո՛չ սահմանադարական փոփոխություններին (իրականում՝ հեղաշրջման ծրագրին), ո՛չ Սերժ Սարգսյանին։
Եթե Սարգսյանն իր ծրագրերը դնի հանրաքվեի, ապա պետք է գնալ ընտրատեղամաս, քվեարկել «ոչ»–ի օգտին ու պատրաստ լինել փողոցային պայքարի։ Ուրիշ տարբերակ չկա։

Կարեն Հակոբջանյան