Լրահոս

13.11.2009 13:56


ՀԱԿ ներկայացուցիչ. «Առաջին նախագահը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին դեմքով դառնալ դեպի իր ժողովուրդը»

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը Գյումրիում բավականին հակասական տրամադրությունների տեղիք է տվել։ Շատերի կարծիքով առաջին նախագահը այս ելույթով լքում է մեծ քաղաքականությունը:

Լեւոն Տեր-Պետորոսյանի վերջին ելույթի վերաբերյալ «7օր»-ին մեկնաբանություներ է տվել ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը, որը համամիտ չէ այդ կարծիքի հետ:

«Ես կտրականապես դեմ եմ այդ մոտեցումներին, թե իբր հեռացող քաղաքական գործչի ելույթ էր: Առաջին նախագահը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին դեմքով դառնալ դեպի իր ժողովուրդը և լեգիտիմություն փնտրել իր հասարակության մոտ եւ ոչ թե դրսում»:

Իսկ «7օր»-ի այն հարցին, թե կոնկրետ ինչպես է Տեր-Պետրոսյանը նման հնարավորություն տալիս Սերժ Սարգսյանին, մի պահ լռելուց հետո Աշոտ Զաքարյանը ասել է,-«Դե ասում եմ, որ երկրի ներսում բազմաթիվ խնդիրներ կան, հասարակական, տնտեսական և իրավական ոլորտներում: Եվ այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավորությւոն է տալիս Սերժ Սարգսյանին դեմքով դառանալ դեպի այդ խնդիրները և դրանց լուծում տալ»:

Իսկ համամի՞տ էք արդյոք այն կարծիքի հետ, որ ՀԱԿ առաջնորդը իր ելույթում ավելի շատ պաշտպանել է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություների առումով, քան թե քննադատել, հարցին Աշոտ Զաքարյանը պատսխանել է,-«Առաջին նախագահը բազմաթիվ անգամներ նշել է, որ կողմ ենք բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, սակայն դա չպետք է լինի զիջումների գնով: Օրինակ, մենք ասել ենք, որ մեզ համար արձանագրություններում  ընդունելի չէ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ է առնում հայոց Ցեղասպանության իրողությունը»:

Եթե, ասենք, արձանագրություներում չլիներ պատմաբանների ենթահանձանաժողով ստեղծելու վերաբերյալ կետը՝ կհամաձայնվեի՞ք այդ արձանագրություների հետ հարցին, ՀԱԿ Գյումրու տարածքային կազմակերպության համկարգողը պատսխանել է,-«Միգուցե ընդհանուր առմամբ համաձայն լինեինք հայ-թուրքական արձանագրություններին, եթե չլիներ պատամաբանների ենթահանձանժողովի խնդիրը, չնայած վիճելի կետեր էլի կան»:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը