Լրահոս

13.11.2009 13:29


Այսօր Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ելույթ կունենա

Այսօր Թուրքիայի խորհրդարանում նախատեսվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, կապված հայ-թուրքական հարբերություննրի հետ։ Bakililar.AZ-ը գրում է, որ Էրդողանի ելույթը կհստակեցնի Թուրքիայի այն դիրքրոշումը, որ վերջինս հայ-թուրքական հարաբերությունները շաղկապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Նշենք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները տարբեր առիթներով հայտարարել էին, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջնական նորմալացումը կախված է ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում էական տեղաշարժերից։

Այս խորագրի վերջին նյութերը