ՀՀ–ում Գերմանիայի դեսպան. «Բոլորն էլ ուզում են, որ Հայաստանն աշխարհագրական մեկուսացումից հնարավորինս շուտ դուրս գա»
-Չեմ ուզում անդրադառնալ հայկական դիրքորոշմանը, այսինքն այն ամենին, ինչ ասվում է հայկական կողմում։ Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմամբ քաղաքական խիզախ քայլ է արվել,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները որևէ կերպ առնչություն ունե՞ն Արցախի հարցի հետ՝ ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը։
Դեսպանը նաև նշել է, թե կարգավորման գործընթացները պահանջում են մեծ համբերություն և որոշակի ստեղծագործ միտք։
-Քաղաքական առումով մշտապես նախապայմանների դնելը բավական վտանգավոր է։ Կարծում եմ՝ կարելի է հույս ունենալ, որ արձանագրությունների վավերացումից հետո, հնարավոր է, դրանք դրական ազդեցություն ունենան նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա։
Հանս Յոհեն Շմիդտը հայտարարել է, թե իր անձնական կարծիքն այն է, որ լավ կլինի, եթե արձանագրությունները վավերացվեն։ «Այս արձանագրություններն առաջին քայլը կլինեն հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմա հարցում։ Այս քայլը կայունացնող գործոն կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։
-Բոլորն էլ ուզում են, որ Հայաստանն աշխարհագրական մեկուսացումից հնարավորինս շուտ դուրս գա,-ընդգծել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը։

7or.am