Լրահոս

13.11.2009 12:44


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում լավատես է

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հայտարարել է, որ «Ադրբեջանի շահերը Թուրքիայի համար միշտ լինելու են առաջնային»։ Նա նշել է, թե Անկարան հույս ունի, որ Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթաց կարձանագրվի։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Թուրքիան կշարունակի ջանքեր ներդնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու գործընթացում»,-ասել է Շենսոյը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը ասել է, թե հավատում է, որ «արձանագրությունների վավերացումով Անկարան այդ հարաբերությունները կուղղորդի այլ հունով»։ «Մեր կարծիքով դա օգուտ կբերի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլև կնպաստի խաղաղության ամրապնդմանը Հարավային Կովկասում, և հատկապես կօգնի լուծելու «սառեցված» հակամարտությունները»,-ասել է Շենսոյը։

Ըստ «АПА»-ի

Այս խորագրի վերջին նյութերը