Լրահոս

01.12.2010 13:07


Ընկել է ջրավազանը

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 1985 թ. ծնված Էրիկ Դիևյանը և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Է.Դիևյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը