Նոյմեբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ելույթով հանդես էր եկել Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այդ ելույթի մասնավորապես վերջին հատվածում նա խոսել էր կաշառքիուխարդավանքներիմիջոցովթրքահայությանկաթողիկոս հռչակվածմիփառամոլևիշխանատենչհոգևորականի՝ԵղիազարԱյնթապցու մասին՝ նշելով, թե այն ժամանակ Էջմիածնի միաբանները ժողով են գումարել և դիմելով նրան՝ ասել. «Եղբա՛յր, կաթողիկոսեսուզումլինել, արիդարձիրԱմենայնհայոցկաթողիկոս, միայնթեազգիգլխինփորձանքմի՛բերումի՛պառակտիրմերեկեղեցին»։
«Ինչո՞ւէՍերժՍարգսյանինթվում, թեհայժողովուրդնընդունակչէ, հանունազգայիննպատակների, ևսմեկանգամնմանլայնախոհությունևիմաստնությունդրսևորելու»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ուղերձը հստակորեն հասցեագրված է Սերժ Սարգսյանին։ Ա. Մարտիրոսյանը «7օր»-ին ասել է, որ որոշակի հակասություններ է տեսնում այս և նախկին հայտարարությունների միջև։
-Այստեղ մի վերապահում ունեմ։ Մե՛կ ասում են՝ ավազակապետություն է տիրում, հետո մե՛կ ներման՝ ինդուլգենցիայի հնարավորություն է ընձեռվում, մե՛կ հրաժարական են պահանջում, մե՛կ հետո ասում են. «Չէ՛, լիգիտիմություն տանք, թագադրենք քեզ», մի պահ էլ նույնիսկ. «Եթե կոալիցիա առաջարկեն, հնարավոր է՝ մենք դիմենք ժողովրդին, հարցնենք՝ միանա՞նք այդ կոալիցիային, թե ոչ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսպիսով նշվել է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է հնարավոր լինել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսության գնա Սերժ Սարգսյանի հետ։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, թե «Ո՛չմիթիզհող», «ո՛չմիզիջում» կամ «ո՛չմիհաշտեցում» կարգախոսներըիրհամարքաղաքականդիրքորոշումչենևհղիենմերժողովրդինազգայինաղետիառջևկանգնեցնելուվտանգով, Ա. Մարտիրոսյանը նշել է.
-Հղում է կատարում իրատեսական քաղաքականությանը, բայց հենց իրատեսական քաղաքականությունն է, որ դարերի ընթացքում ապացուցել է՝ այն տարածքները, որոնք ունեն կենսական նշանակություն, և որոնք ապահովում են պաշտպանության առավել բարձր, հուսալի մակարդակ, անվտանգության առումով ամենալավ երշխավորն են ցանկացած երաշխիքներից՝ լինեն դրանք խաղաղապահ ուժեր, թե միջազգային երաշխիքներ։ Հայ ազգին մեկ անգամ չէ, որ երաշխիքներ են տվել և՛ խաղաղապահ ուժերով, և՛ միջազգային տերություններով։ Արդյունքում մենք ունեցել ենք միայն կորուստներ։ Այս պարագայում այն տարածքները, որոնք այսօր ամրագրված են ԼՂ-ի սահմանադրությամբ և ԼՂ-ի անբաժանելի մասն են կազմում, հենց այն տարածքներն են, որոնք այս 16 տարվա ընթացքում անվտանգության ամենալավ երաշխիքներն են եղել։
Ինչպե՞ս հասկանալ
Նոյմեբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ելույթով հանդես էր եկել Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այդ ելույթի մասնավորապես վերջին հատվածում նա խոսել էր կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված մի փառամոլ և իշխանատենչ հոգևորականի՝ Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, թե այն ժամանակ Էջմիածնի միաբանները ժողով են գումարել և դիմելով նրան՝ ասել. «Եղբա՛յր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։
«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ուղերձը հստակորեն հասցեագրված է Սերժ Սարգսյանին։ Ա. Մարտիրոսյանը «7օր»-ին ասել է, որ որոշակի հակասություններ է տեսնում այս և նախկին հայտարարությունների միջև։
-Այստեղ մի վերապահում ունեմ։ Մե՛կ ասում են՝ ավազակապետություն է տիրում, հետո մե՛կ ներման՝ ինդուլգենցիայի հնարավորություն է ընձեռվում, մե՛կ հրաժարական են պահանջում, մե՛կ հետո ասում են. «Չէ՛, լիգիտիմություն տանք, թագադրենք քեզ», մի պահ էլ նույնիսկ. «Եթե կոալիցիա առաջարկեն, հնարավոր է՝ մենք դիմենք ժողովրդին, հարցնենք՝ միանա՞նք այդ կոալիցիային, թե ոչ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսպիսով նշվել է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է հնարավոր լինել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսության գնա Սերժ Սարգսյանի հետ։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, թե «Ո՛չ մի թիզ հող», «ո՛չ մի զիջում» կամ «ո՛չ մի հաշտեցում» կարգախոսները իր համար քաղաքական դիրքորոշում չեն և հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջև կանգնեցնելու վտանգով, Ա. Մարտիրոսյանը նշել է.

7or.am