Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 6-ին Գավառի Սահրադյան 20 հասցեի բնակիչ, 1953 թ. ծնված Միշա Ղաջոյանը սնդիկի գոլորշուց թունավորվել է և տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա կինը' 1958 թ. ծնված Անուշ Ղաջոյանը, ստացել է թեթևթունավորվածություն:
Միշա Ղաջոյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Տեղում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր է մեկնել Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության և ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբը:
Տանը հայտնաբերվել են սնդիկի հատիկներ, հետազոտության համար օդից նմուշներ են վերցվել:
Թունավորում մահացու ելքով