Լրահոս

12.11.2009 17:25


2010թ. բյուջեն պատգամավորների գնահատմամբ

2010թ. բյուջեն պատգամավորների գնահատմամբ

-Շատ եմ դժվարանում անուն տալ 2010թ. բյուջեին, որովհետև չգիտեմ էլ, թե ինչ անուն տամ,-«Հայելի» մամուլի ակումբում խոսելով ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանն ուղարկված 2010թ. պետբյուջի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

Նույն ակումբում հյուրընկալված Վարդան Այվազյանը կողմ է արտահայտվել բյուջեին։ Վ. Այվազյանը չի բացառել, որ 2010թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ գումարային  փոփոխություններ տեղի ունենան այս կամ ոլորտներում։

-2010թ. բյուջեն իրավիճակային է, համապատասխանում է այն իրավիճակին, ինչ առկա է Հայաստանում,-այսպիսի գնահատական է տվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Իսկ նրա հետ բանավիճող Արմեն Մարտիրոսյանն էլ նկատել է, որ 2010թ. բյուջեն ընդհանրապես կապ չունի Հայաստանի շարքային քաղաքացիների հետ.

-Մեր տնտեսական քաղաքականությունը մեծամասամբ մնում է մոնոպոլ, կրիմինալ համակարգն ապահովող։ Կապիտալը կենտրոնացնում է մի խումբ սույբեկտների ձեռքում, իսկ բյուջետային քաղաքականությունը միտված չէ նրան, որ փորձի դա փոփոխել,-հայտարարել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը