Լրահոս

12.11.2009 16:36


Թուրք պատգամավոր. «Թուրքիայի խորհրդարանի օրակարգում արձանագրությունների վավերացման հարցը նշված չէ»

-Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար ստորագրված արձանագրությունների վավերացման հարցը դրված չէ  Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում,- «АПА»-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն և զարգացում» խմբակցության պատգամավոր Զեյպեր Դագին։

Այն հարցին, թե նրանք սպասո՞ւմ են արտգործնախարարության թույլտվությանը հանձնաժողովում քննարկում սկսելու համար, նա պատասխանել  է, որ այդ առումով ոչինչ չի կարող ասել։

-Ես միայն մի բան գիտեմ՝ օրակարգում արձանագրությունների քննարկում նշված չէ,-նշել է նա։

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին քննարկելով Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները՝ ուղարկել է այն արտաքին հարցերով զբաղվող հանձնաժողով։

Ըստ «Day.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը