Լարիսա Ալավերդյան. «...Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած կարծիքը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության կարծիքի հետ»
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը «7օր»-ին ասել է, որ Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության և կուսակցության ծրագրի հետ։
-Մասնավորապես միջազգային ուժերի տեղակայման, այսպես կոչված, Լաչինի միջանցքի հստակեցման կամ այն մասին՝ ե՞րբ պետք է լինի հանրաքվեն, Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած կարծիքը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության կարծիքի հետ,- նշել է Լ. Ալավերդյանը։
Նա նաև հավելել է, որ իր համար ընդունելի չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիրքորոշումը, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը համոզված է, որ այդպիսով Լ. Տեր-Պետրոսյանը ողջ արձանագրություններին դեմ չի արտահայտվել։
-Նա դեմ է միայն, ինչպես ինքը շատ պարզ նշեց, հայևթուրքպատմաբաններիհանձնաժողովին,- ասել է Լ. Ալավերդյանը,- ես կարծում եմ, որ այդ արձանագրություններում որևէ կետ չի կարելի դիտարկել մնացածներից առանձնացած. դա միասնական, կուռ և համապատասխան շահերի ծառայող փաստաթուղթ է։ Այնտեղ ցանկացած կետ կենսական առումով շաղկապված է մնացածների հետ։ Մեզ համար ընդունելի չեն արձանագրություններն այն տեսքով, որով կան։
Այդուհանդերձ, Լ. Ալավերդյանը հավելել է, որ այս տարակարծություններն իրենց համար Լ. Տեր-Պետրոսյանին քննադատելու նյութ չպետք է դառնան.
-Այն կետերում, որտեղ կա համընկնում, մենք պետք է միավորենք մեր ուժերը։ Մենք ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությամբ ենք հանդես գալու, այլ փնտրելու ենք այն ընդհանուր գծերը, որտեղ կա համաձայնություն։ Սա ոչ թե հակադրվելու նյութ պետք է դառնա, այլ համադրվելու այն տեղերում, որտեղ դա հնարավոր է։
Լարիսա Ալավերդյան. «...Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայտած կարծիքը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության կարծիքի հետ»
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը «7օր»-ին ասել է, որ Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության և կուսակցության ծրագրի հետ։
-Մասնավորապես միջազգային ուժերի տեղակայման, այսպես կոչված, Լաչինի միջանցքի հստակեցման կամ այն մասին՝ ե՞րբ պետք է լինի հանրաքվեն, Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած կարծիքը չի համընկնում «Ժառանգություն» խմբակցության կարծիքի հետ,- նշել է Լ. Ալավերդյանը։
Նա նաև հավելել է, որ իր համար ընդունելի չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիրքորոշումը, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը համոզված է, որ այդպիսով Լ. Տեր-Պետրոսյանը ողջ արձանագրություններին դեմ չի արտահայտվել։
-Նա դեմ է միայն, ինչպես ինքը շատ պարզ նշեց, հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովին,- ասել է Լ. Ալավերդյանը,- ես կարծում եմ, որ այդ արձանագրություններում որևէ կետ չի կարելի դիտարկել մնացածներից առանձնացած. դա միասնական, կուռ և համապատասխան շահերի ծառայող փաստաթուղթ է։ Այնտեղ ցանկացած կետ կենսական առումով շաղկապված է մնացածների հետ։ Մեզ համար ընդունելի չեն արձանագրություններն այն տեսքով, որով կան։

7or.am