Լրահոս

04.02.2011 12:58


Ռուսական ֆուտբոլային ակումբներից միավորներ կհանեն, եթե երկրպագուները ռասիզմ դրսևորեն

Ռուսական ֆուտբոլային ակումբներից միավորներ են կհանեն, եթե երկրպագուները ռասիզմ դրսևորեն։ Այս մասին գրում է «Спорт-Экспресс» թերթը։ Ռասիզմի դեմ պայքարի նման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը։ Ենթադրվում է, որ մարզադաշտում ռասիզմ դրսևորելու պարագայում վարկանիշային ցուցակում ակումբների միավորներից 6-ը կպակասեցնեն։

Ազգային խտրականության դեմ պայքարի նման նախաձեռնությունների մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։ Լրատվամիջոցը չի ճշտում, թե երբ են նախատեսում տուգանք մտցնել։ Ինչպես նաև չի նշվում, թե ազգային խտրականության ինչ որոշակի դրսևորումներն են միավորներից զրկվելու պատճառ դառնալու։

Ռուսական ֆուտբոլում պարբերաբար տեղ են գտնում միջադեպեր, երբ երկրպագուները խաղացողներին ուղղված ռասիստական բնույթի վիրավորանքներ են աղաղակում, ինչպես նաև վիճելի բովանդակությամբ պաստառներ ցուցադրում։

Այս խորագրի վերջին նյութերը