Լրահոս

01.12.2010 15:36


Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) վերակազմավորվում է

ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 08:00-ին Գառնի պատմական տարածքում տեղի ունեցավ Հայ Արիական Միաբանության կառույցների արտահերթ հավաք:

Մինչ հավաքը Հոգեւոր Հանձնախմբի կողմից ընտրված ՀԱՄ Քրմական դասի թեկնածուները Գառնո արիական-հեթանոսական տաճարում կատարեցին հայ-արիական հոգեւոր արարողություն եւ ծես, փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայոց Նախնյաց: Քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին նաեւ արտահերթ հավաքի անցկացման վայրում...

ՀԱՄ արտահերթ հավաքին բացի Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի կազմերից (նաեւ քրմի թեկնածուներից), մասնակցեցին ՀԱՄ կառույցի' քաղաքամայր Երեւանի, ՀՀ բոլոր մարզերի, Արցախի ու Ջավախքի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Մերձավորարեւելյան խմբի (Լիբանան, Սիրիա, Իրաք) եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների'

1. Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ),

2. Հայ-Արիական ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպության,

3. ՀԱՄ Արիական հետազոտությունների կենտրոնի,

4. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցներ»-ի խորհրդի,

5. Հայ Արիական կենտրոնի (գիտա-մշակութային, ստեղծագործական եւ մարզական (նաեւ' մարտարվեստների) խմբեր),

6. ՀԱՄ Լրատվական կենտրոնի («Հայ-Արիներ» պաշտոնաթերթ եւ «www.hayary.org» կայքէջ),

7. ՀԱՄ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի,

8. ՀԱՄ «Ոգու Պահապաններ» ուսանողական ու երիտասարդական միության,

9. ՀԱՄ «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբի,

10. «Արիական Արահետ» տնտեսվարական միավորման լիազոր-ներկայացուցիչները,

Ինչպես նաեւ' ՀԱՄ անհատ միաբան անդամներ, համակիր եւ օժանդակ շրջանակների լիազոր-ներկայացուցիչներ:

Հրավիրյալներից ներկա էին' Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ), Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ «Լուսանցք» շաբաթաթերթի ներկայացուցիչներ,

Նաեւ օտարերկրյա հյուրեր' «Սլավոնա-Արիական» (առավելապես' «Ռուս-Արիական,») դաշինքի եւ ՀՀ եզդիական արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ:

 

Քննարկվել են հետեւյալ թեմաները.

1. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայության մեջ իրապես հայ ազգայնական, հայ-արիական գաղափարների քարոզչություն ու ամրագրում:

2. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայ արիադավան-հեթանոսական հավատի քարոզչություն եւ ամրագրում: Քրմական դասի եւ համայնքների ձեւավորում:

3. Արիադավան-հեթանոսական ծիսակարգի ու արարողակարգի պատմա-հոգեւոր վերականգնմանն ուղղված բարեփոխումներ: Հայոց հավատում Տիեզերակարգի (Արարչակարգի) վերականգնման խնդիրներ:

4. Երեւանում Հայ-Արիական եւ Համաարիական համաժողովներ անցկացնելու եւ Հայ-Արիական գլխավոր տաճար կառուցելու հարցեր:

5. ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ նորովի եւ ազգակերտ հարաբերություններ:

6. Հայաստանը տարածաշրջանային Համաարիական հոգեւոր, ռազմա-տնտեսական եւ մշակութա-քաղաքական կենտրոն դարձնելու հարցեր:

7. Հայ Արիական Միաբանության 17-ամյակի (1993թ. դեկտեմբերի 15) միջոցառումներ Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում:

 Լսվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի համապարփակ զեկույցը՝ ՀԱՄ կառույցների 17-ամյա գործունեության, ներկա վիճակի եւ հետագա անելիքների մասին: Ներկայացվեց նաեւ ՀԱՄ մի շարք անդամների շուրջ 22-ամյա քաղաքական ու մարտական գործունեությունը եւ կարեւորվեց այդ փորձի կիրառման անհրաժեշտութունը ՀԱՄ հետագա գործողություններում:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը