Լրահոս

12.11.2009 14:50


Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ո՞ւմ տեսակետն է արտահայտել Լևոն Տեր–Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ո՞ւմ տեսակետն է արտահայտել Լևոն Տեր–Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ռեալ քաղաքականության տեսանկյունից՝ արձանագրությունների պարունակած դրույթների մեջ իրենց  համար միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։

«7օր»-ի այն հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նշված տեսակետները ՀԱ՞Կ-ի դիրքորոշումն են, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ ներկայցուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասել է՝  ՀԱԿ-ի։

-Սա իմ՝ Վահագն Խաչատրյանիս մեկնաբանությունն է, որ դա ՀԱԿ-ի դիրքորոշումն է, որովհետև ես երեկվա ելույթից հետո այլ տրամադրություններ չեմ տեսել,-ասել է նա։

Այն հարրցին, թե այդ դեպքում ինչես կմեկնաբանի ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանի տեսակետը, թե դա Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է, և ամեն մեկն էլ իր դիրքորոշումն ունի, նա ասել է, թե Վահան Շիրխանայանն ուղղակի քննարկմանը չի մասնակցել և ելույթ չի ունեցել։

-Ես կուզեի՝ իր տեսակետը հայտներ։ Կուզեի խոսել ու հասկանալ, թե ինքն ընդհանրապես ի՞նչ է պատկերացնում, իր տեսկետը ո՞րն է։ Ինձ համար անհասկանալի է։ Քաղաքական գործունեության մեջ շատ պրագմատիկ պետք է լինել։  Հատկապես եթե Վահան Շիրխանյանը  հանդես է գալիս որպես ՍԴՀԿ-ի ներկայացուցիչ, շատ հստակ պետք է լինի. ինչո՞ւ՝ այո, ինչո՞ւ՝ ոչ։ Փիլիսոփայությունը լավ կատեգորիա է, շատ լավ ձև է, որ խուսափենք։ Հարցի վերաբերյալ հստակ պատասխաններ են պետք։ Իր պատասխանների մեջ չտեսա դա և տեսա խուսափողականություն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը