Լրահոս

12.11.2009 14:32


ՀՀԿ պատգամավոր. «Քանի որ դա ասում է հանրապետության առաջին նախագահը, ուրեմն ճիշտ է ասում»

ՀՀԿ պատգամավոր. «Քանի որ դա ասում է հանրապետության առաջին նախագահը, ուրեմն ճիշտ է ասում»

-Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն իր ելույթում ասել է, թե ինքը մեղավոր չէ ոչ մի բանում, մեղավոր են մյուս երկու նախագահները, և մեղավոր են այն քաղաքական ուժերը, որոնք կոալիցիա են կազմել։ Նա համաձայն է հայ-թուրքական սահմանի բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը։ Սերժ Սարգսյանի մեղավորության տոկոսն էլ շատ-շատ իջել է, և եթե դա ասեր մեկ այլ քաղաքացի, ես, հնարավոր է, սկսեի կասկածել, բայց, քանի որ դա ասում է հանրապետության առաջին նախագահը, ուրեմն ճիշտ է ասում,- մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ «7օր»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ (ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) Հակոբ Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը