Լրահոս

12.11.2009 14:19


Վահագն Խաչատրյան. «...խոսքն ուղղաված էր Սերժ Սարգսյանին, թե դուք ավելի շատ հնարավորություն ունեք դառնաք այն մարդկանց ղեկավարը, ով ձեզ չի ընտրել, եթե գործ անեք»

Վահագն Խաչատրյան. «...խոսքն ուղղաված էր Սերժ Սարգսյանին, թե դուք ավելի շատ հնարավորություն ունեք դառնաք այն մարդկանց ղեկավարը, ով ձեզ չի ընտրել, եթե գործ անեք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը գնահատելով Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասել է, թե այն շատ հարցերի պատասխան տվեց։

 -Շատ մտքեր կան, որ պետք է բացել և ներկայացնել։ Հանդիպման ժամանակ հստակեցվեցին մեր անելիքները։ Ես համոզվեցի, որ այն, ինչ արվել է սեպտեմբերի  18-ից հետո, միանշանակ ճիշտ էր քաղաքական առումով։ Այս  ընթացքում բացի նրանից, որ խոսքը հասցնենք տեղ, մենք այլ անելիք չունենք (նկատի ունեմ՝ հանրահավաքներ, ակցիաներ)։ Որպես անմիջական խոսակցություն քննարկվեց, որ մենք պարտավոր ենք կառույցը պահել, առջին հերթին քաղբանտարկյալների խնդիրով զբաղվենք և ավելի շատ համախոհներ հավաքենք,- նշել է նա։

Այն հարցին, թե ի՞նչ էր նշանակում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածը, որը վերաբերում էր Սերժ Սերգսյանին առաջարկ անելուն, Վահագան Խաչատրյանը պատասխանել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկնաբանություն չի տվել, բայց ինքն իր եզրահանգումներն է արել։

-Սա ուղղակի խոսք էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին, թե եթե դուք նույնիսկ այդ ճանապարհով եկել եք իշխանության (մեզ համար այդ գնահատականը պարզ է), բայց քանի որ այսօր դուք եք որոշում մեր ճակատագիրը, իրականում  հասկացեք՝ ինչ եք անում մեր հետ. և որ դուք ավելի շատ հնարավորություն ունեք դառնանք այն մարդկանց ղեկավարը, ով ձեզ չի ընտրել, եթե գործ անեք։ Ես դա եմ գնահատում։ Հանուն մեծ գաղափարի եթե դու պատրաստ ես դա անել, մենք էլ ենք պատրաստ։ Համագործակցության հրավերի  խոսակցությունը միշտ է եղել, մարտի 1-ից առաջ է՛լ, մարտի 1-ից հետո է՛լ։ Մենք ունեցել ենք մի քանի սկզբունքներ, բայց թողել ենք մեկը՝ քաղբանտարկյալների խնդիրը,-ասել է նա։

Այն հարցին, թե հիմա՞ էլ է միայն այդ սկզբունքը գործում, նա պատասխանել է՝ այո, եթե պաշտոնկան դիրքորոշման փոփոխություն լինի, դրա մասին կհայտարարվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը