Լրահոս

12.11.2009 13:59


Հակոբ Հակոբյան. «2010թ. բյուջեն 2009թ. ծախսերի մակարդակը պահպանելու բյուջե է»

Հակոբ Հակոբյան. «2010թ. բյուջեն 2009թ. ծախսերի մակարդակը պահպանելու բյուջե է»

-Հաշվի առնելով ստեղծված համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակը՝ մենք 2010թ. պետական բյուջեում մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրը՝ ծախսային մասով 2009թ. պետական բյուջեում եղած հոդվածները չկրճատվեն։ Սա է մեր խնդիրը,- «Դուպլեքս» ակումբում ասել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։

Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ինչպես 2009թ., այնպես էլ 2010թ. սոցիալական ոլորտի ծախսերը չեն կրճատվի և կվճարվեն ժամանակին։

2010թ. բյուջեն նա իրատեսական է համարում՝ նշելով, որ իրենց առջև դրված խնդիրն իրենք պարտավոր են կատարել, անկախ նրանից՝ կկարողանա՞ն հարկերը հավաքել, թե՞ ոչ։ 2010թ բյուջեն, նրա կարծիքով, 2009թ. ծախսերի մակարդակը պահպանելու բյուջե է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը