Աշխարհ

13.07.2015 12:40


Հունաստանը ֆինօգնություն կստանա և դուրս չի գա եվրոյի գոտուց

Հունաստանը ֆինօգնություն կստանա և դուրս չի գա եվրոյի գոտուց

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոշտ բարեփոխումներ կիրականացնի, փոխարենը՝ Աթենքը մոտ 96 մլրդ դոլարի օգնություն կստանա։

Բրյուսելում 17 ժամ տևած բանակցություններից հետո եվրագոտու առաջնորդները համաձայնության են եկել Հունաստանի հետ ֆինանսական օգնության 3-րդ փաթեթի շուրջ: «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ փոխզիջումային որոշումը մշակվել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ։

Ցիպրասի խոսքերով՝ համաձայնությունը հնարավոր լավագույն տարբերակն է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն էլ հայտարարել է, որ Հունաստանը դուրս չի գա եվրոյի գոտուց:

7or.am


 

Այս խորագրի վերջին նյութերը