«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ». «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար»
ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն Պետական լիազոր մարմինը պարտավոր է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին, եթե անգամ նա բացակայած լիներ հանրապետությունից:
Ակնհայտ է նաև, որ այդ տեղեկանքը չտրամադրելու մասին իր անհիմն □հիմնավորումը□ շրջանառության մեջ դնելով, ՀՀ Ոստիկանությունը' նախ, զավեշտի է վերածել այդ խնդրին առնչվող օրենսդրական ողջ համակարգը և, երկրորդ, հասարակության ուշադրությունը շեղել է բուն օրինախախտումից:
Պատահական չէ, որ այսօր, անգամ շահագրգիռ շրջանակներում, քննարկման առարկա է դարձել ոչ թե «մշտապես բնակության վայր» հասկացությունն, այլ' դրանից բացակայության կամ չբացակայության հարցը: Ամեն դեպքում, ՀՀ օրենսդրությունը չի սահմանում որևէ ժամկետ նման բացակայության հետևանքով քաղաքացուն «մշտապես բնակվելու» կարգավիճակից զրկելու մասին և, նաև դա է պատճառը, որ համապատասխան տեղեկանքի տրամադրումը մշտապես կրել է ձևական բնույթ: Ավելին, Պետական լիազոր մարմինն առ այսօր չի կարողանում պարզաբանել, անգամ, օրենսդրությունում տեղ գտած նույնաբովանդակ հասկացությունների իմաստը, մասնավորապես' բնակության վայր, մշտապես, առավելապես, փաստացի կամ հաշվառման բնակության վայր և այլն:
Թերևս, սա է պատճառը, որ Պետական լիազոր մարմնի Իջևանի բաժինն իրեն իրավունք է վերապահել քննարկել Երևանում մշտապես բնակվող Նիկոլ Փաշինյանին համապատասխան տեղեկանք տրամադրելու հարցը և, բնական է, անհիմն մերժել:
Այսինքն, Պետական լիազոր մարմնի հիշյալ գործողություները ոչ միայն ապօրինի են, այլև' իրավական չեն և այդ կապակցությամբ հ ա յ տ ա ր ա ր ու մ ե ն ք.
քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունների պատճառները անթաքույց քաղաքական են և կոչ ենք անում 10-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, ընտրական գործընթացներին իրենց մասնակցությամբ չմասնակցել այդ հաշվեհարդարին:

Ռ. Թորոսյան