Լրահոս

12.11.2009 12:37


Սոս Գիմիշյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը փայլուն եմ գնահատում»

Սոս Գիմիշյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը փայլուն եմ գնահատում»

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը փայլուն եմ գնահատում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

Նա ասել է, թե այդ ելույթից մեկ օր առաջ «Ժամանակ» թերթում հարցազրույց է տվել. «Եվ շատ ուրախ եմ, որ իմ դիրքորոշումները մեծ մասամբ համընկել են այդ դիրքորոշումների հետ»։

-Դրա համար էլ ես մեծ իմաստով ավելացնելու բան չունեմ,-նշել է Սոս Գիմիշյանն ու ավելացրել,-գնահատականների ու մոտեցումների հետ լրիվ համաձայն եմ ու ճիշտ եմ համարում։

Հարցին, թե այդուամենայնիվ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ հայ-թուրքական արձանագրություններին ոչ չի ասում, Ս. Գիմիշյանը պատասխանել է.

-Ինքը ոչ է ասում այդ արձանագրություններին այն իմաստով, որ դրանք դրույթներ են պարունակում, որոնք բերում են Ցեղասպանության ուրացմանը։ Իսկ ինչ վերաբերում է նրա դիրքորշմանը հայ-թուրքական սահմանի և հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, ապա դա միանշանակ անհրաժեշտ և կարևոր քայլ է։ Ուրեմն  դա նշանակում է, որ ինքը դե՞մ չէ։ Ինքը դեմ է, որ այդ փաստաթղթերով ամրագրված այս խնդիրը, որը բերում է Ցեղասպանության  ուրացմանը, ինքը դեմ է, որ այդ փաստաթղթերով փաստացի նախապայման կա Ղարաբաղի խնդիրը լուծելու, որը վտանգ չի ներկայացնում Ղարաբաղի խնդրի համար, իսկ հայ-թուրքկան հարաբերությունների իմաստով միանշանակ կողմ է։ Ես էլ եմ միանշանակ կողմ, որ մենք հարաբերություններ հաստատենք, բայց ո՛չ Ցեղասպանության ուրացման կամ Ղարաբաղի հարցում անդառնալի խոշոր զիջումների գնալու հաշվին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը