Մարտակերտում խոշոր եղջերավոր անասունների վիրուսային հիվանդություն է հայտնաբերվել
Ընթացիկ տարվա հունիս ամսում հանրապետությունում գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների Ծաղիկ վիրուսային հիվանդություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ վարակը գրանցվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, այնուհետև տարածվելով հարակից Մատաղիս, Մոխրաթաղ, Ճանկաթաղ, Վանք, Հաթերք, Նոր Այգեստան, Կիչան և Վաղուհաս և այլ գյուղերում:
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակված տարածքներից արգելվել է անասունների տեղափոխումն այլ տարածքներ:
«Քանի որ ախտորոշումը մասնագետների կողմից ժամանակին կատարվեց, բուժման շնորհիվ հիվանդ անասունների գլխաքանակը ներկայումս զգալիորեն կրճատվել է, իսկ հիվանդությունների դեպքերը՝ նվազել: Հիվանդ անասունների գլխաքանակն, ընդհանուր առմամբ, 83-ն է, որից մոտ 10 տոկոսն է, որոնց բուժումը դեռևս շարունակվում է»,- ասաց ոլորտի պատասխանատուն:
Ն. Մուսայելյանը նշեց, որ այդ հիվանդության հարուցիչները վարակակիր կենդանիներից փոխանցվում են նաև մարդուն, ուստի գյուղացիների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել, որպեսզի վարակված կովերի կաթը օգտագործեն եռացրած կամ ստերիլիզացված վիճակում, ինչպես նաև խուսափեն պանրի պատրաստումից:
«Ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որի դեմ խոշոր եղջերավոր անասուններն ունեն ինքնաբուժման հատկություն: Մեր բուժպրոֆիլակտիկ միջոցառումներն ուղղված են այդ հիվանդության ժամանակ երկրորդային հիվանդությունների դեմ պայքարելուն և բուժման գործընթացն արագացնելուն»,- պարզաբանեց Ն. Մուսայելյանը:
Անդրադառնալով վարակված անասուններից ստացվող մթերքների օգտագործման վտանգավորությանը՝ գյուղնախարարության ներկայացուցիչը նշեց, որ հիվանդության հարուցիչը 70 C աստիճանում չեզոքացվում է, ուստի համապատասխան ջերմային մշակումից հետո ինչպես կաթը, այնպես էլ միսը թույլատրվում է օգտագործել: Հիվանդության բարդ աստիճանի դեպքում վարակակիր անասունը ենթակա է սպանդի, իսկ դիակն այրվում է:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։