Հարցազրույց

11.07.2015 13:36


Փայլակ Հայրապետյան. «Աշոտ Սուքիասյանի կողքին պետք է նստած լինեին բոլոր հանցագործները՝ և՛ վարչապետը, և՛ Կճոյանը»

Փայլակ Հայրապետյան. «Աշոտ Սուքիասյանի կողքին պետք է նստած լինեին բոլոր հանցագործները՝ և՛ վարչապետը, և՛ Կճոյանը»
«Փաստինֆո»-ն զրուցել է օֆշորային սկանդալի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի հետ.
-Պարո՛ն Հայրապետյան, դատարանն այսօր քննության է առնում գործի միայն մի հատվածը, մնացած մասով գործն անջատվել է, և նախաքննությունը շարունակվում է: Գո՞հ եք նման ընթացքից:
-Այսօր այստեղ՝ Աշոտ Սուքիասյանի կողքին, պետք է նստած լինեին բոլոր երեք հանցագործները՝ և՛ վարչապետը, և՛ Կճոյանը, և պետք է պատասխան տային, թե ինչ են արել այդ գումարները: 12 մլն դոլար: Պետք է ասեին՝ ա՛յ հանցագործներ, եկեք տեսնենք՝ ի՞նչ եք արել այդ գումարները:
-Մինչ իրավապահներին դիմելը դուք ինքներդ չե՞ք փորձել պարզել, թե ինչ է արվել այդ գումարով:
-Ես մի օր հարցրեցի, ասեցի. «Աշո՛տ, ինչ որ է. մնացած գումարներն ի՞նչ ես արել»:– Ասեց. «Առաջինը՝ 6000 դոլար, տվել եմ բիզնես ծրագրին»:–Գրել են, որ Աշոտ Սուքիասյանը Սիերա Լիոնեում ունի 110 հեկտար տարածք, որտեղ կա 9 մլն 600 000 կարատ ադամանդ: Սա ՀՀ «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագիրն է: Ի՞նչ հիմքերի վրա, ինչպե՞ս է կազմվել, սրա պատասխանը պետք է տան բանկի և՛ կառավարիչը, և՛ աշխատողները:
Ասում եմ՝ լավ, հետո՞: Ասում է՝ «5% ատկատ եմ արել՝ 600 000 դոլարը»:
-Ատկատ ո՞ւմ է արել:
-Բանկի՛ն: Ո՞ւմ պիտի աներ: Հիմա գնանք՝ ո՞ր բանկը մեզ 12 մլն կտա՝ առանց ատկատի: Ճանապարհաշինարարներից են ատկատ վերցնում: Էս երկիրը սաղ ատկատների երկիր է:
-Մնացած գումարներն ո՞ւր են գնացել:
-Գումարները փոխանցել են օֆշորային գոտի՝ 9 մլն դոլար, առաջին ձեռնարկությունում գրանցված է 7 մլն 200 հազար, երկրորդում՝ 350 հազար, երրորդում՝ 2 մլն 200 հազար: Հետո այս գումարները այստեղից փոխանցել է այնտեղ, այնտեղից՝ այստեղ, այսպես մի քանի անգամ, որպեսզի խաբի և՛ պետությանը, և՛ մեզ:
-Այդ բոլոր գործարքները «Ամերիաբանկո՞վ» են արվել:
-Այո՛, «Ամերիա»-ով գնացել է, «Ամերիա»-ով եկել: Գումարը գնացել է էս երեքի հաշվի վրա (ցույց է տալիս Աշոտ Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արք. Կճոյանի լուսանկարները)՝ 9 մլն դրամ, հետ է եկել Հայաստանի Հանրապետություն, հանել են և օգտագործել իրենց կարիքների համար, հանել են Կճոյանին են ավտոմեքենա առել, տուն են առել, ոսկի են առել: Ինչ արել են՝ ոչ մեկը ձայն չի հանել: Իսկ սրանից մի քանի ամիս առաջ մի ծեր մարդ՝ սոված, մի կտոր հաց էր թռցրել, 7 ոստիկանով արդեն իրենց տանն էին: ՀՀ-ից 12 մլն դոլար դուրս է գալիս, էն դեպքում, որ օրենք ունենք, որ եթե 20 մլն դրամից ավել փոխանցումները պետք է ստուգվեն ԱԱԾ-ի, Ֆիննախի, ԿԲ-ի կողմից, թե ուր են գնում, ինչի համար են գնում: 12 մլն դոլարը դուրս է գալիս՝ դիմում եմ ԿԲ, ասում է՝ իր գումարն է, փոխանցել է:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը