Լրահոս

12.11.2009 10:46


Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների գործընթացը կրկին արագացվել է»

«Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների գործընթացը կրկին արագացվել է»։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամդյարովը։

Նա ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում Ադրբեջանը ևս մեկ անգամ արտահայտել է իր կարծիքը։ Հայաստանը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դիտարկվի մինչև տարածքներից զորքերի դուրսբերմումը։ Այս ոչ կառուցողական դիրքորոշումը կրկին վերադարձ է նախապես համաձայնեցված մի քանի հարցերի քննարկմանը»։

Մամեդյարովը նաև հաղորդել է, որ կողմերի հաջորդ հանդիպումը սպասվում է Աթենքում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ։

Ըստ «Trend»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը