Լրահոս

11.07.2015 13:09


Ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողը հայտնաբերվել է

Ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 112 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և այցեքարտերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21.30-ին, Գագիկ Կ.-ն դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհու պայուսակից:
Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը