Առողջապահության նախարարությունը՝ Հայաստանում գրիպի H1N1 վիրուսով հարուցված հիվանդության իրավիճակի վերաբերյալ
Նոյեմբերի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 5 հիվանդ, բոլոր դեպքերը բերովի են' 3-ը Ռուսաստանից, իսկ 2-ը' Իրանի Իսլամական Հանրապետությունից: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից մեկը համապատասխան բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ մնացած 4-ը շարունկում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդաոցում:
Միաժամանակ պետք է նշել, որ բոլոր հիվանդներից լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա:
Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:
Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են' բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը' օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:
Միաժամանակ պետք է նշել, որ գրիպանման երևույթների ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության, ինչպես նաև չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ, պետք չէ օգտագործել առանց բժշկի նշանակման հակավիուսային պատրաստուկներ (Տամիֆլյու):