Լրահոս

12.11.2009 10:25


Ուժ չկիրառելու մասին համաձայնագիր Վրաստանը կստորագրի միայն Ռուսաստանի հետ

Վրաստանը պատրաստ է քննարկել «Ուժ չկիրառելու մասին» համաձայնագրի ստորագրման հավանականությունը միայն այն դեպքում, եթե համաձայնագրի կողմերը լինեն Ռուսաստանը՝ որպես երկիր-ագրեսոր և Վրաստանը՝ որպես այդ ագրեսիայի զոհ, որի տարածքների 20% այժմ գրավված է։

Չորեքշաբթի այսպիսի հաղորդագրություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանն ուժ չկիրառելու պարտավորություն վերցնի, սակայն երբ խոսքը Ռուսաստանի մասին է, որը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև սեփական միջազգային պարտավորությունները, որևէ դրական արդյունք ակնկալելը շատ դժվար է»,- նշվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Ըստ «apsny.ge»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը