«Գազպրոմը» խզել է գործարքը «Թուրքական հոսքի» կապալառուներից մեկի հետ
«Գազպրոմ»-ի «South Stream Transport B.V» դուստր ընկերությունը չեղյալ է հայտարարել իտալական «Saipem S.p.A» խողովակադիր գործընկերոջ հետ կնքած պայմանագիրը՝ «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի առաջին գծի կառուցման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ քայլը պայմանավորած է այն հանգամանքով, որ «Saipem S.p.A»-ին հետ չի հաջողվել համաձայնության գալ որոշ կոմերցիոն և աշխատանքային հարցերի շուրջ։ Հայտնում են, որ այժմ իտալական ընկերության նավը կանգնած է Անապայի մոտակայքում, որտեղ այն ժամանել է հուլիսի 7-ին:
Նշվում է, որ նախագծի շրջանակներում նախատեսվող այլ աշխատանքները շարունակվում են, և մոտակա ժամանակներս «South Stream Transport B.V»-ն նոր բանակցություններ կսկսի «Թուրքական հոսքի» վերոնշյալ հատվածի կառուցման համար պատասխանատու պոտենցյալ կապալառուների հետ:

7or.am