ՍԻՄ նախագահ. «Թուրքիան ցույց է տալիս, որ ցեղասպանաստեղծ մտածելակերպ ունեցող պետություն է»
-Հերքելով և դատապարտելով այն մարդկանց, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքների մասին խոսել այդ մարդկանց դեմ գործողություններ կատարելով՝ Թուրքիան ցույց է տալիս, որ ցեղասպանաստեղծ մտածելակերպ ունեցող պետություն է, և եթե նրան թույլ տաս, այսօր էլ, վաղն էլ կկրկնի նույն բանը։ Չի փոխվել Թուրքիայի մտածելակերպը,- լրագրողներին ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ այդուհանդերձ կողմ լինելով, որ այդ պետության հետ Հայաստանի սահմանը բաց լինի։
Ավելին, Հ. Բաբուխանյանը ողջունել է արտաքին քաղաքականությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը՝ համոզված լինելով, որ դրա շնորհիվ աշխարհաքաղաքական երրոդական խաղացողների շարքից Հայաստանը դուրս եկավ և դարձավ առաջնային խաղացող։
ՍԻՄ նախագահը կարծում է, որ ՀՀ արտգործնախարարությունը նույնպես պետք է նախաձեռնող և ագրեսիվ դառնա, օրինակ՝ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամանակ հայտարարի, որ Հայաստանը երբեքչի հրաժարվի իր պատմական հայրենիքից։
-Պետք է հստակ հայտարարել Թուրքիային, որ ամեն անգամ, երբ նա խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, պետք է հիշի, որ Թուրքիա՛ն է խախտել Հայաստանի տարածքային ամողջականությունը, և այն տարածքները, որոնք ՀՀ առաջին հանրապետության մեջ էին, ռազմական, պատերազմական գործողությունների արդյունքում Թուրքիան պարզապես բռնազավթել է, ենթարկել օկուպացիայի և անեքսիայի։
Հ. Բաբուխանյանը նաև կարծիք է հայտնել, որ 2010-ին Թուրքիան ստիպված կլինի առանց նախապայմանի վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։
ՍԻՄ նախագահ. «Թուրքիան ցույց է տալիս, որ ցեղասպանաստեղծ մտածելակերպ ունեցող պետություն է»
-Հերքելով և դատապարտելով այն մարդկանց, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքների մասին խոսել այդ մարդկանց դեմ գործողություններ կատարելով՝ Թուրքիան ցույց է տալիս, որ ցեղասպանաստեղծ մտածելակերպ ունեցող պետություն է, և եթե նրան թույլ տաս, այսօր էլ, վաղն էլ կկրկնի նույն բանը։ Չի փոխվել Թուրքիայի մտածելակերպը,- լրագրողներին ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ այդուհանդերձ կողմ լինելով, որ այդ պետության հետ Հայաստանի սահմանը բաց լինի։
Ավելին, Հ. Բաբուխանյանը ողջունել է արտաքին քաղաքականությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը՝ համոզված լինելով, որ դրա շնորհիվ աշխարհաքաղաքական երրոդական խաղացողների շարքից Հայաստանը դուրս եկավ և դարձավ առաջնային խաղացող։
ՍԻՄ նախագահը կարծում է, որ ՀՀ արտգործնախարարությունը նույնպես պետք է նախաձեռնող և ագրեսիվ դառնա, օրինակ՝ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամանակ հայտարարի, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի իր պատմական հայրենիքից։

7or.am