2010-2015 թվականների ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 միլիոն մարդ
Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ: Ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Ընդ որում, մահերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Միլիոնավոր մահերից կարելի է խուսափել, եթե իրականացվեն կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլոզից միասին վերցրած: Ըստ հաշվարկների' մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը' վաղ հայտնաբերման շնորհիվ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն' համապատասխան միջոցառումներ չկիրառելու դեպքում 2010-2015 թվականների ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 միլիոն մարդ:
Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ծառայությունը գրանցել է դրական տեղաշարժեր: Սակայն, միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ' հիվանդների դիմելիության, հետևաբար վաղ հայտնաբերման և ընդհանուր ապրելիության առումով:
Ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժում է ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 2010 թվականին կենտրոն է ընդունվել ավելի քան 6200 հիվանդ, որից 3000-ը վիրահատվել է:

7or.am