ՀԾԿՀ–ն քննարկում է ՀԷՑ–ին 75 միլիոն դրամով տուգանելու հարցը (լրացված)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր այսօրվա նիստում քննարկում է «Հայաստանիէլեկտրականցանցեր» ընկերությանը 75 միլիոնդրամով տուգանելու հարցը:
Ի տարբերություն նախորդ անգամների՝ այսօր ՀԾԿՀ նիստին մասնակցում է նաև ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն ԵվգենիԲիբինը: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Հանձնաժողովը նշում է, որ տուգանքները պայմանավորված են քաղաքացիների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները ՀԷՑ-ի կողմից խախտելով։
Նշվում է նաև, որ պատճառաբանելով ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակով՝ ՀԷՑ–ըդիմողից,միացմանվճարիցբացի,պահանջելէնաևսպառմանհամակարգնէլեկտրականցանցինմիացնելուհամարփաստացիծախսումներիգումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:
***
ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն ԵվգենիԲիբինը ՀԾԿՀ նիտի ժամանակ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ, և իրենք չեն կարող վճարելո՛չիրենցկորուստներիհամար։
ՀԾԿՀ–ն քննարկում է ՀԷՑ–ին 75 միլիոն դրամով տուգանելու հարցը (լրացված)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր այսօրվա նիստում քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 75 միլիոն դրամով տուգանելու հարցը:
Ի տարբերություն նախորդ անգամների՝ այսօր ՀԾԿՀ նիստին մասնակցում է նաև ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Հանձնաժողովը նշում է, որ տուգանքները պայմանավորված են քաղաքացիների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները ՀԷՑ-ի կողմից խախտելով։
Նշվում է նաև, որ պատճառաբանելով ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակով՝ ՀԷՑ–ը դիմողից, միացման վճարից բացի, պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:
***
ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀԾԿՀ նիտի ժամանակ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ, և իրենք չեն կարող վճարել ո՛չ իրենց կորուստների համար։
7or.am