Ալեքսանդր Լուկաշենկո. «Ղարաբաղյան հիմնահարցը կարող են լուծել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, այլ ոչ թե միջնորդները»
Նոյեմբերին 12-ին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Բելառուս։ Այցի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է մի շարք հարցերի։ Մասնավորապես, խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին, Լուկաշենկոն ասել է, որ ինքն ընկերական զրույցներում Հայաստանի և Ադրբեջանի նախկին և գործող նախագահների հետ բազմիցս քննարկել է հիմնահարցը։ «Ես միշտ հակամարտող կողմերի նախագահներին ասել եմ, որ խնդիրը պետք է լուծեն երկու նախագահները։ Պետք չէ հույսը դնել միջնորդների վրա։ Միջնորդների ներգրավումը լավ է, սակայն դա առաջ է բերում պարտավորություններ, երրորդ կամ չորրորդ կողմի կարծիքի հետ պարտադիր հաշվի նստելը։ Այս ճանապարհին յուրաքանչյուրը փորձում է իրականացնել իր քաղաքականությունը»,-ասել է Բելառուսի նախագահը։

Ըստ «Trend»-ի