Ադրբեջանական «Vesti.az»-ը հարցազրույց է վերցրել ԼՂՀ–ում բնակություն հաստատած ռուսաստանցի միլիարդատեր Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովի հետ, որը մասնակի կրճատումով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- Ինչո՞ւ նա որպես նոր բնակավայր ընտրեց հենց Լեռնային Ղարաբաղը:
-Նա այնտեղ շատ ընկերներ եւ ծանոթներ ունի: Նրանք կօգնեն հաստատվել նոր տեղում՝ ստեղծել երկրորդ Սլոբոդան: Այն, ինչի համար Գերմանը Լվովիչը պայքարել է տարիներ շարունակ՝ մաքուր բնություն, սննդամթերք, Ղարաբաղում կա: Հենց այդ պատճառով էլ նա կանգ առավ Լեռնային Ղարաբաղի վրա:
-Պատահաբար դո՞ւք չեք նրան առաջարկել հաստատվել Լեռնային Ղարաբաղում:
-Առաջինը ես եմ նրան հրավիրել ԼՂՀ: Հետագայում նրան դուր եկավ:
-Արդեն հայտնի՞ է, թե կոնկրետ որտեղ է նա ապրելու:
-Նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե արդյոք երկար է այնտեղ մնալու, թե ոչ: Ամեն դեպքում, նա այնտեղ սեփականություն կունենա:
-Նա գիտե՞ր, որ անօրինական է այցելել «բռնազավթված» ադրբեջանական տարածքները:
-Նա այդ քայլին գնացել է լիովին գիտակցված: Եկեք չխոսենք քաղաքականությունից:
-Սա ոչ թե քաղաքական, այլ իրավական թեմա է: Գերման Լվովիչը, փաստորեն, խախտել է Ադրբեջանի օրենքները եւ հայտնվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության «սեւ ցուցակում»:
-Կարծում եմ, որ նրա համար դա ոչ մի նշանակություն չունի:
Գերման Ստերլիգովին Ադրբեջանի կարծիքը չի հուզում

Աղբյուրը՝ «Top-News.am»